211652_close_icon
views-count20247 դիտում article-date 18:28 07-11-2019

Արթուր Վանեցյան. Փորձում են սևացնել ինձ

Այսօր` նոյեմբերի 7-ին կայացել է ՀՖՖ գործկոմի նիստ: Ավարտից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցին, հայտնում է [url=https://armsport.am/2019/11/07/%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%be%d5%a1%d5%b6%d5%a5%d6%81%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%bd%d6%87%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%ab%d5%b6/]Armsport.am[/url]-ը: Ինչպես հայտնել էինք, ՀՖՖ պաշտոնյաները մասնավորապես Մեսրոպ Առաքելյանը և Արսեն Թորոսյանը կանոնակարգային բաց էին մատնանշել և թեմային անդրադառնալով` Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ»: Վանեցյանը արձագանքել է բարձրացված հարցերին. «Իրականում որևէ խնդիր, երկրաշարժ չի եղել: Աղմուկը շատ բարձրացավ: Եղել է իրավական կազուս, որի համար ծառայողական քննություն է սկսվել: Համապատասխան աշխատակիցները կպատասխանեն հարցերին: Հունիսի 26-ին եղել է հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը: Ըստ կանոնադրության` հավաքականի մարզչի նշանակումը որոշում է ՀՖՖ նախագահը: Այդ ամենը պետք է մուտքագրվեր Պետական ռեգիստր: Ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին: Ինձ ասել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, բայց չեն տեղեկացրել, որ որոշումը դեռ հաստատված չէր»: ՀՖՖ նախագահը փորձեց հանգստացնել վերջին շրջանում բորբոքված կրքերը. «Այն բոլոր տեղեկությունները, որոնցով փորձում են սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն: Կոչ եմ անում սատարել հայկական ֆուտբոլին»:

Նմանատիպ նյութեր