4109 դիտում
21:47 07-01-2019
Քոչարյանի ողջ կյանքի ուղին փորձում են սևացնել․ Արկադի Ղուկասյան․ News.am
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը [url=https://news.am/arm/news/489427.html?fbclid=IwAR3uLiviyrcttM-ubq2V7bvPGpAhVZYi2nYNII3Jr-rLoim0CNa5qllPxq0]News.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված զարգացումներին, ասել է.
«Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ:
Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն: Դա չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար:
Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով նրա գործունեության ղարաբաղյան փուլը:
Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճակատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակաշրջանում, ենթարկվում է ամենալկտի հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները», նշել է Արկադի Ղուկասյանը:
Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/489427.html?fbclid=IwAR3uLiviyrcttM-ubq2V7bvPGpAhVZYi2nYNII3Jr-rLoim0CNa5qllPxq0]սկզբնաղբյուրում[/url]
Նմանատիպ նյութեր
20244 դիտում
18:28 07-11-2019
Արթուր Վանեցյան. Փորձում են սևացնել ինձ
2139 դիտում
09:19 10-05-2016
Խոսել զիջումների մասին՝ անհեթեթություն է. Արկադի Ղուկասյան. «Իրատես»
7068 դիտում
23:48 12-06-2016
ԼՂՀ նախագահ դառնալու ցանկություն չունեմ. Արկադի Ղուկասյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ