211652_close_icon
views-count1576 դիտում article-date 23:59 06-11-2019

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով կասկածյալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Քաղաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Խանութում գաղտնի հափշտակել էին մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էին անձնագիր, փող, բանկային և զեղչի քարտեր։ Օրեր անց բաժնում հնչեց ևս մեկ ահազանգ։ Այս դեպքում հանգուստի խանութում դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էին բանկային քարտ ու 60․000 դրամ։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզ դարձավ, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է նույն անձը։ Շուտով պարզվեց նաև ինքնությունը։ Երևանի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Ազատության պողոտայում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը անձնական ունեցվածքի գողություններ է արել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ նաև այդ դեպքերի հանգամանքները պարզելու և տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր