211652_close_icon
views-count1346 դիտում article-date 22:39 05-11-2019

ՀՀ արտգործնախարարը Շվեդիայում մասնակցում է ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցում է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիտայկոյի հետ միասին մասնակցում է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը, որը կրում էր «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագիրը: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարները»,- գրել է Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր