Գողությունից րոպեներ անց ոստիկանները բռնել են ու բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, Ծիծեռնակաբերտի խճուղուց բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանել է, որ առևտրի կենտրոնի ավտոկայանտեղիում կոտրել է մեքենաներից մեկի կողային ապակին ու գողություն արել, իսկ դեպքից րոպեներ անց ոստիկանների կողմից բռնվել։ 
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։ 
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


