211652_close_icon
views-count2021 դիտում article-date 14:37 05-10-2019

Գողությունից րոպեներ անց ոստիկանները բերման էին ենթարկել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում Շիրակի մարզի Անի գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ, երթուղային ավտոբսում, պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները` օպերատիվ տվյալները իրացնելով, նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայից` նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 49-ամյա մի բնակչի: Նա ներկայացրել է գողոնը, նաև տվել խոստովանական բացատրություն, որ նշվածից բացի հոկտեմբերի 2-ին 8-րդ համար երթուղային ավտոբուսում ևս մեկ ուղևորուհու դրամապանակ է հափշտակել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր