44206 դիտում
11:58 04-11-2019
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ն ու 2 Opel-ները. Nissan-ն էլ հայտնվել է մայթին, բախվելով այնտեղ տեղադրված սառնարաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «գաի պոստ» չհասած ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 36 AL 166 համարանիշի, Mercedes մակնիշի 34 LM 965 համարանիշի, Opel- մակնիշի 36 GT 679 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 35 ML 108 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկները մեկ հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան հատվածում գտնվող ավտոմեքենաների նորոգման կետի տարածքում, հարվածելով դրսում դրված սառնարաններին:
Բոլոր վարորդներին առաջինը օգնության են հասել նշված կետի աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+