211652_close_icon
views-count2738 դիտում article-date 00:24 04-11-2019

«Բավարիան» պաշտոնանկ արեց Նիկո Կովաչին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը պաշտոնանկ եղավ: Այս մասին պաշտոնապես հայտարարեց մյունխենյան ակումբը: Շաբաթ օրը «Բավարիան» Բունդեսլիգայի 10-րդ տուրում խոշոր՝ 1:5 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրահտին»: Այժմ մյունխենցիները առաջնությունում 18 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կովաչին կարող է փոխարինել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, իսկ առայժմ թիմը ժամանակավորապես կղեկավարի Հանս Ֆլիկը: Կովաչը «Բավարիայում» աշխատում էր 2018թ. ամռանից: Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն, Գավաթակիր և Սուպերգավաթակիր: Ուշագրավ է, որ Կովաչի նախորդ թիմը հենց «Այնտրահտն» էր:

Նմանատիպ նյութեր