211652_close_icon
views-count971 դիտում article-date 15:59 26-11-2018

«Բավարիայի» համբերությունը հատեց. Կովաչին կարող է փոխարինել Վենգերը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է թողնել իր պաշտոնը: Մյունխենյան ակումբի ղեկավարությունը նրան պաշտոնանկ կանի Չեմպիոնների լիգայում «Բենֆիկային» պարտվելու դեպքում: Կովաչի դեմ հանդես է գալիս «Բավարիային» խաղացողների մեծամասնությունը: Այդ մասին նրանք հանդերձարանում հայտնել են ակումբի նախագահ Ուլի Հյոնեսին՝ Բունդեսլիգայի հետնապահ «Ֆորտունայի» հետ տանը ոչ-ոքի (3:3) խաղալուց հետո: Կովաչն այդ ժամանակ հանդերձարանում չի եղել: Նշվում է, որ «Բավարիան» արդեն կապ է հաստատել Արսեն Վենգերին և մտադիր է նրան թիմ հրավիրել՝ Կովաչին հեռացնելու դեպքում: «Բավարիա»-«Բենֆիկա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 27-ին՝ Մյունխենում:

Նմանատիպ նյութեր