211652_close_icon
views-count2962 դիտում article-date 12:43 03-11-2019

Ամերիկացի զինվորականները վերադարձել են սիրիական ռազմաբազա. թուրքական մամուլ

Ամերիկյան բանակի զինվորականները վերադարձել են ու կրկին տեղակայվել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Այն-ալ-Արաբ (Քոբանի) բնակավայրում գտնվող ռազմաբազայում։ Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը։ Հիշեցնենք, որ վերջերս ամերիկյան կոնտիգենտը սիրիական բազաները լքել էր այն բանից հետո, երբ թուրքական զինուժը սկսել էր, այսպես կոչված, «Խաղաղության աղյուր» ռազմական օպերացիան։ Սիրրին բնակավայրում գտնվող ռազմաբազա են տեղակայվել 50 զրահատեխնիկայով ու իրաքյան համարանիշներով մեծ թվով բեռնատարներ։

Նմանատիպ նյութեր