211652_close_icon
views-count2576 դիտում article-date 15:19 22-01-2016

Ռուսաստանը մտադիր է ռազմաբազա կառուցել թուրք-սիրիական սահմանին

Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում, Թուրքիայի հետ սահմանային գոտում, ԷլժՔամիշկի քաղաքից ոչ հեռու գտնվող լքված օդանակայանում նկատվել են ռուս զինվորականներ ու ինժեներներ: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցում է Unian.net-ը: Էլ-Քեմիշլին քրդաբնակ է, իսկ օդանակայանը գտնվում է Սիրիայի կառաբարական ուժերի ենթակայության ներքո: Ամերիկացի պաշտոնյան ասել է, թե դա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առերեսման հերթական ապացույցն է: Պենտագոնը գտնում է, որ Ռուսաստանը մտադիր է նշված հատվածում ռազմակայան կառուցել, ինչպես նաև այն, որ այս պահին օդակայանում ինքնաթիռներ չկան, սակայն դա ժամանակի հարց է:

Նմանատիպ նյութեր