211652_close_icon
views-count2316 դիտում article-date 13:27 06-02-2014

Հայոց ցեղասպանության ճանաչումը Չեխիայի օրակարգ է գալիս. թուրքական մամուլ

«Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայ գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ 1915 թվականի հայկական կոտորածները որակել է որպես ցեղասպանություն: Չեխիայի հանրապետությունը մոտ ապագայում կարող է համալրել Հայոց ցեղասպանությանը պաշտոնապես ճանաչող երկրների շարքերը»,-գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1470]Ermenihaber.am[/url]-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Թուրքական պարբերականի բնորոշմամբ` Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելու համար տարիներ առաջ նախաձեռնված քայլերը կարծես թե վերսկսվում են: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1470]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր