211652_close_icon
views-count2969 դիտում article-date 15:54 02-11-2019

Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն. մասնակցել են ծառայություն իրականացնող առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ

Նոյեմբերի 2-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ: Ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նրանց կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս իրենց կդրսևորեն լավագույն կողմերով: Նշենք նաև, որ ընդունելությանը, ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում անցկացված ռազմավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար, պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ սպաների շնորհվել է արտահերթ զինվորական կոչում: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր