211652_close_icon

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն. մասնակցել են ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ

views-count2948 դիտում article-date 15:45 23-11-2019
Նոյեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ: Կարևորելով նման ձևաչափով հանդիպումները առաջխաղացման ներկայացված սպաների կենսագրականներին ծանոթանալու և հետագա ծառայության վերաբերյալ խնդիրների առաջադրման տեսանկյունից՝ բանակի հրամանատարը շնորհավորել է ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս կպահպանեն բարձր նշաձողը և իրենց կդրսևորեն միմիայն լավագույն կողմերով: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր