2408 դիտում
09:01 02-11-2019
Հայկական կրթական համակարգը 21-րդ դարում ազգային լինելու կարիք չունի․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «2018 թ. ՀՀ կառավարության կազմը ներկայացնելիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանը վստահության քվե էր խնդրում հանրությունից՝ «թողեք աշխատենք» կարգախոսը թափահարելով:
Ի սկզբանե պարզ էր, որ թավշյա կադրերը կաղում են բանիմացության տեսանկյունից, չունեն փորձ և կառավարման ձիրք, սակայն դրանք միայն ծաղիկներն էին՝ հետագա զարգացումների տեսանկյունից: Անցած 1,5 տարվա ընթացքում պարզվեց, որ կառավարության կադրերը ծույլ են, շատ հաճախ լրիվ անտեղյակ իրենց ոլորտներից, պարզվեց նաև, որ նրանցից շատերը սորոսյան գրանտների ակտիվ սպառողներ են, կասկածելի քաղաքական հայրերով:
Նիկոլյան կառավարչական գվարդիայի առաջամարտիկներից է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը: Տվյալ տխրահռչակ անձը, ով աչքի ընկավ ուսուցիչների և տնօրենների չստացված տեռորով, փաստացի վերածվել է սուպերնախարարի և «ղեկավարում է» ոլորտներ, որոնցից բացարձակապես գլուխ չի հանում: Արդեն իսկ նրա ձեռամբ դպրոցական կրթական ծրագրերից դուրս է մնացել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Դրա փոխարեն՝ թավշյա կադրն իր ձեռքբերումներն է համարում տրանսգենդերի պաշտոնական ընդունելությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խորագրով միջոցառումներին «տանիք» կանգնելը: Սույն պաշտոնյան վերջերս աչքի ընկավ արդեն իսկ հայտնի նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է բուհական պարտադիր կրթական ծրագրերից դուրս թողնել «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները: Ըստ նախաձեռնող կողմի՝ առաջարկվում է տվյալ առարկաները թողնել որպես ընտրովի դասընթացներ, և ուսումնառել ուսանողի ցանկության դեպքում: Հիմնավորումն այն է, որ տվյալ դասաժամերը կարող են օգտագործվել, այսպես ասած, մասնագիտական առարկաների համար:
Երևույթի տհաճությունը կայանում է նրանում, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես անբարյացակամ վերաբերմունք է դրսևորում սեփական պետության և ազգի պատմության ու լեզվի նկատմամբ:
Ստացվում է այնպես, որ 21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ, ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր: Դեռևս խորհրդային իշխանության օրոք հայկական կրթական համակարգը միասնական կրթության մի մաս էր, սակայն աչքի էր ընկնում իր յուրահատուկ, ազգային բնութագրով և բովանդակությամբ:
Ակադեմիական կրթության տեսանկյունից խիստ էական է մասնագիտական լեզվական իմացությունը: Մասնագիտական լեզվաոճական նրբությունները, գիտական մտքի և շարադրանքի ճիշտ ու հայեցի ձևակերպումները կազմում են ապագա մասնագետի որակական պատրաստվածության խիստ կարևոր բաղադրիչը: Ուստի բուհական ծրագրում հայոց լեզվի առարկայական դասաժամերը կարող են ոչ թե ուղղակի կրկնել դպրոցական ծրագիրը, այլ նպաստել ապագա մասնագետի գործիմացության ձևավորմանը:
Նույնական խնդիր կա նաև հայոց պատմության դեպքում: Յուրաքանչյուր մասնագիտություն կարող է ուսումնասիրել տվյալ ոլորտում հայկական ժառանգության պատմությունը փիլիսոփայությունից մինչև բնագիտություն, հասարակագիտությունից մինչև Աստվածաբանություն, և այլն: Ներկայացվող հիմնավորումը, ըստ որի՝ ի՞նչ կարիք կա նորից կրկնել հայոց դինաստիաների ժամանակագրությունը, առնվազն անգործությունը ծածկելու ճիգ է, քանի որ նախարարության խնդիրն է առաջարկվող խնդիրներին տալ լուծումներ, այլ ոչ թե դրանք անբանության հետևանքով լուծարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
11:04 03-12-2022
21-րդ դարում պետք է ունենանք նոր կրթական համակարգեր․ Հակոբ Ասլանյան․ «Առավոտ»
2917 դիտում
09:52 20-09-2016
Անկախությունը կուշտ լինելու հականիշը չէ, անկախությունն ինքնաբավ լինելու հոմանիշն է. «168 ժամ»
1968 դիտում
09:37 25-02-2020
Իշխանությունը չունի համակարգված մոտեցում ազգային անվտանգային սպառնալիքի վերաբերյալ․ «168 ժամ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան