Արտակարգ դեպք՝ Երևանում․ վիճաբանություն-ծեծկռտուքից օրեր հետո տղամարդը եկել է նույն հասցե և գողացել 1 նապաստակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ դարպասը կոտրելու միջոցով Մուշավանում մուտք են գործել ամառանոց, կոտրել են նապաստակի բունը և գողացել նապաստակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Հարություն Հ․-ն հայտնել է, որ հունիսի 1-ին նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր ծանոթ ոմն Արսենը ձեռքերով և գազի բալոնով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք և ինքը հունիսի 11-ին, գալով նշված հասցե, նկատել է, որ ցանկապատի դարպասը կոտրելու միջոցով մուտք գործելով գողացել են իրեն պատկանող 1 նապաստակ՝ պատճառելով 9 հազար դրամի նյութական վնաս։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքները կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արսեն Ա․-ն, ով նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։