211652_close_icon

Լոռու մարզում պարեկներն իրականացրել են «Մի խախտիր երթևեկության կանոնները, որ գնաս «դբա լավը»» օպերացիան. վարչական պատասխանատվության են ենթարկվել մարզում հայտնի անձինք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count14974 դիտում article-date 12:39 14-06-2025
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ երթևեկության անվտանգության ապահովման և տեխնիկական խախտումների հայտնաբերման ուղղությամբ։ Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ մեքենայի առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի առնվազն 70%։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայությունը կատարվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։

Ուժեղացված ծառայությունը կրում է շարունակական բնույթ և այն վարորդները, ովքեր շահագործում են տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական նորմերին, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Այս գործողությունները միտված են օրինականության վերահսկմանը և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր