1454 դիտում
11:04 03-12-2022
21-րդ դարում պետք է ունենանք նոր կրթական համակարգեր․ Հակոբ Ասլանյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Ըստ Հակոբ Ասլանյանի, ո՛չ Ագրարային համալսարանը, ո՛չ պետական համալսարանը, ո՛չ Մանկավարժականը, ընդհանրապես անցյալ դարի 50-60 –ականներին կառուցված շենքերը իրենց տեխնիկական, ֆիզիկական հնարավորություններով չեն տալիս ճիշտ կրթության հնարավորություն:
Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց. «Այն, որ մենք մտածում ենք, որ Պլանի գլխում մենք կարանք Ագրարային համալսարան ունենանք, դա ամենամեծ կոնցեպտուալ սխալն է, որովհետեւ Ագրարային համալսարանը պետք է ոչ թե ուրիշ շենքերով, բժշկական կենտրոններով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի, դա՛ է Ագրարային համալսարանը: Մենք այսօր ասում ենք՝ վա՜յ, բուհ ունենք Երեւան քաղաքի կենտրոնում, դրա համար էլ մեր ուսանողությունը դասի գնալու սիրած բանը... երեկոյան կոշիկներով են գնում դասի գալիս, բայց պետք է փոխվի այդ ամեն ինչը»:
«Առավոտը» ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարցրեց՝ դուք այդտեղ իսկապես խնդիր տեսնո՞ւմ եք, որ հենց Պլանի գլխում է կառուցվել Ագրարային համալսարանը, որովհետեւ հակադարձողներ կան, որ դա արդարացված է եղել ժամանակին: Նա պատասխանեց. «Նախ, դուք գիտեք, որ մի քանի տարի հետո բարձրագույն կրթությունը բոլորովին ուրիշ որակ կունենա ու կլինի ուրիշ տեղում: Իսկ դա կառուցվել է Պլանի գլխում այն ժամանակ, երբ որ Պլանի գլխից էն կողմ քաղաք չկար»: Ճշտեցինք՝ հա, հիմա որ կա քաղաք, պետք է համալսարանը տեղափոխե՞լ, ու ի՞նչ է նշանակում՝ ուսանողները բարձրակրունկներով են գնում դասի, եթե Ագրարային համալսարան է, պարտադիր պետք է բախիլներո՞վ գնան այնտեղ՝ Ասլանյանը պատասխանեց. «Եթե անձամբ ինձ է մնում, ես առաջարկություն եմ արել, պատրաստում եմ այդպիսի նախագիծ, որպեսզի Ագրարային համալսարանը, Մանկավարժական համալսարանը եւ Բժշկական համալսարանն անցնեն նպատակային ուսուցման, որպեսզի հստակ մենք ապահովենք մասնագետների քանակությունը: Պատկերացրեք ինչքան լավ կլինի, եթե մարդը, թեկուզեւ վճարելու հնարավորություն չունի, պետության հետ պայմանագիր է կնքում, ասում ՝ բժիշկ եմ ուզում դառնալ, պետությունն ասում է՝ խնդրեմ, ես քո վճարները կտամ, դու կսովորես, բայց ավարտելուց հետո դու առնվազն տասը տարվա ընթացքում մեր ազատ ընտրությամբ կգաս աշխատելու որտեղ պետք է ու կվերադարձնես իմ գումարները»:
Հարցին՝ ձեզ ինչո՞վ չի բավարարում այսօրվա Բժշկական համալսարանը կամ Մանկավարժականը՝ նա պատասխանեց, որ քաղաքի ու մարզերի վիճակը նայում ես՝ խնդիր է. «Ալավերդուց գալիս է մարդը, որ սովորի ու գնա, իր համայնքում աշխատի,դա դրական է: Եթե մանկավարժը սովորում է պետության հաշվին ու վերադառնում է իր գյուղ, ե՛ւ իր գյուղն է զարգացնում, գյուղն է պահում, ե՛ւ սոցիալական հարցեր լուծում»:
Մինչ Ագրարային համալսարանին անդրադառնալը, կառավարությունը Բրյուսովի անվան համալսարանի, Ֆիզկուլտինստիտուտի միավորման հարցն էր քննարկում, տպավորություն է, որ քաղաքի «յուղալի» մասերում, ինչպես ընդունված է ասել՝ «չալաղաջ» հատվածներն ուզում են ձեռք գցել ու իրենցով անել, շենքերի վրա ա՞չք կա՝ Ասլանյանը պատասխանեց. «Ոչ, դրա հետ կապված չի: Իրականում եթե մենք ճիշտ վերցնենք, ո՛չ Ագրարային համալսարանը, ո՛չ պետական համալսարանը, ո՛չ Մանկավարժականը, ընդհանրապես անցյալ դարի 50-60 –ականներին կառուցված շենքերը իրենց տեխնիկական հարավորություններով, իրենց ֆիզիկական հնարավորություններով չեն տալիս ճիշտ կրթության հնարավորություն: Չե՞ք գտնում, որ մենք պետք է 21-րդ դարում ունենանք նոր կրթական համակարգեր: Գնացեք հայ-չինական դպրոցը համեմատեք մյուս դպրոցների հետ»:
Դիտարկմանը, որ խնդիրը շենքը չէ, այլ՝ շենքի բովանդակությունն է՝ Ասլանյանը պատասխանեց. «Շենքից է սկսում բովանդակությունը: Ճիշտ է, միայն շենքը չէ: Կներեք, հիմա մեկը սայլ է քշում, մյուսը՝ Մերսեդես, ասենք՝ կարեւոր չի՞, թե ինչ է քշում»: Երբ ասացինք՝ կարեւորն այն է, թե որն ապահով տեղ կհասցի՝ նա արձագանքեց. «Ապահով տեղ հասցնելուց հետո բնական է, որ Մերսեդեսով շատ ավելի շուտ կհասնես: Սայլը ինչքան էլ լավ քշես... Մենք հիմա մնում ենք այդ սայլերի վրա նստած: 60-70 տարի այս կրթական համակարգին նոր թափ չի հաղորդվել, ի՞նչ եք ուզում: Այսօր այս կառավարությունը այդքան միջոցներ է տրամադրում, որպեսզի մենք կարողանանք 21-րդ դարին համապատասխան կրթություն տանք ձեր բալիկերին, իմ թոռնիկներին: Պատկերացնո՞ւմ եք, որ անցնենք կրեդիտավորման համակարգին, ինչքան կոռուպցիոն ռիսկեր կվերանան: 10-11-րդ դասարանում մարդը իր կրեդիտները, ռեյտինգը հավաքելով՝ ինքը ընդունված ուսանող լինի, ոչ թե հանձնաժողովներ կստեղծեն, փողեր կաշխատեցնեն: Աշխարհը վազում է, մենք թոփլ տալով գնում ենք»:
Հակոբ Ասլանյանը հիացած պատմում էր, թե ինչ լավ կլինի, եթե Ակադեմիական քաղաքում մարդը ե՛ւ աշխատի, ե՛ւ սովորի, ե՛ւ ապրի: Հիշեցրինք, որ Պլանի գլխում էլ մարդիկ ե՛ւ աշխատում են, ե՛ւ սովորում, ե՛ւ ապրում, ի՞նչն է խնդիրը՝ Ասլանյանը պատասխանեց. «Նախ, շենքային պայմանները բոլորովին էլ այն չեն, սա՝ մեկ, երկրորդը՝ քաղաքը ինքը կոմունիկացիոն ձեւով համապատասխան չի, ուսանողական չի»:
Ճշտեցինք՝ գոնե Ակադեմիական քաղաքում բարձրակրունկ կոշիկներով բուհեր գնալն արգելվելո՞ւ է՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ ինչն է արգելվելու, բայց որ ակադեմիական քաղաքը մեր ապագան է, ես դրանում համոզված եմ: Մարդիկ կստանան 21-րդ դարին համապատասխան կրթություն: Մենք չպետք է հետ մնանք աշխարհից, աշխարհը մեծ-մեծ քայլերով առաջ է գնում, մենք չգիտենք ինչ ենք անում: Ձեւն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն: Կոմունիստական շրջանում մենակ ձեւ էր, բովանդակությունը չկար: Հիմա կարող են ասել՝ այս մարդն ո՞վ է, կոմունիստների ժամանակ 3-4 դիպլոմ է ստացել, բայց բողոքում է: Այո՛ բողոքում եմ, որովհետեւ սովետական շրջանում կրթություն տալուց բացի դաստիարակության մասին էին մոռանում, որովհետեւ մարդուն մասնագետ դարձնելու հետ միասին նաեւ մարդուն մարդ պետք է դարձնես, որովհետեւ եթե մարդուն մարդ չես դարձրել, կներեք, թող ջուրը տանի այդ կրթությունը, որովհետեւ այդ կրթությունը երկրին օգուտ չի բերելու: Կրթությունը պետք է մարդ դարձնի»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1366 դիտում
12:32 11-12-2024
Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս. Հակոբ Ասլանյան
2378 դիտում
09:01 02-11-2019
Հայկական կրթական համակարգը 21-րդ դարում ազգային լինելու կարիք չունի․ «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը