Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Պուշկինի փողոցում մոտ 15 մետրանոց՝ ամբողջությամբ փտած ծառը, որն ամեն պահի հնարավոր է տապալվեր, փրկարարները հեռացրեցին, իսկ Տիգրան Ավինյանին ու Կենտրոնի թաղապետին հեքիաթը կանչել էր մուշ-մուշ քնելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 33 շենքի դիմաց գտնվող հսկայական չոր ծառը քամու հետևանքով թեքվել է և կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է այն տապալվի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 2-րդ ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Փրկարարներն ու հատուկ փրկարարները էլեկտրական սղոցով մասնատեցին մոտ 15 մետր բարձրության՝ ամբողջությամբ փտած ծառը, որը քամու հետևանքով չէր տապալվել լարերի շնորհիվ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարան ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն ոչ մի դրական արձագանք։
Անգամ Տիգրան Ավինյանի և Կենտրոնի թաղապետի հիմնարկներից չբարեհաճեցին գոնե ձևի համար ժամանել ու այդ վտանգավոր ծառը հեռացնել։
Մինչդեռ փրկարարները, հավատարիմ իրենց կոչմանը, իրենք այդ վտանգավոր գործը կատարեցին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։