211652_close_icon
views-count5689 դիտում article-date 20:42 01-11-2019

Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները։ Այս տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկզբունքային մրցավեճում 2,5-1,5 հաղթեց Ադրբեջանի թիմին: Միայն առաջին խաղատախտակում Մամեդյարով-Արոնյան պարտիան շատ արագ ավարտվեց ոչ-ոքի: Մնացած պարտիաներում թեժ և անզիջում պայքար ընթացավ: Արդյունքում Գաբրիել Սարգսյանը կարողացավ դժվարին կացությունից դուրս գալ և ոչ-ոքի խաղալ Արկադի Նայդիչի հետ: Հրանտ Մելքումյանն ունենալով շահած դիրք, սակայն չշարունակեց պայքարը հաղթանակի համար և ոչ-ոքի խաղաց, քանի որ Արման Փաշիկյանն արդեն հաղթանակ էր տարել Էլտաժ Սաֆարլիի նկատմամբ և հենց դա էլ ապահովեց մեր թիմի ընդհանուր հաղթանակը: Ամենահետաքրքիրն այն էր, որ մի պահ տեխնիկական սխալի պատճառով հաղթանակը գրանցվել էր Սաֆարլիի օգտին, բայց հետո սխալը ուղղվեց, արդարությունը «վերականգնվեց»: Այս հաղթանակից հետո մեր տղամարդկանց հավաքականը 11 միավոր վաստակեց, բարելավեց դիրքերը և մոտեցավ առաջատարներին: Վաղը վերջին՝ 9-րդ տուրն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր