2419 դիտում
17:06 01-11-2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի պատվիրակության
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և նրա գլխավորած պատվիրակության:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Ընդունելությանն ունեցած իր ելույթում Արցախի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախի Հանրապետության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքներին։
Մասիս Մայիլյանն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կառույցների ներկայացուցիչներին հետևողական գործունեության համար՝ ուղղված Միացյալ Նահանգներում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումը հեռանկարներ է բացում ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում նոր հաջողություններ արձանագրելու համար։
Միջոցառման ժամանակ Մասիս Մայիլյանը Արցախի Հանրապետության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Հայ Դատի Միչիգան նահանգի հանձնախմբի համանախագահ Լարա Ներսեսյանին հանձնել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ։
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
22:24 30-07-2019
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի պատվիրակության
1029 դիտում
23:14 02-04-2015
Հյուրընկալություն ԱՄՆ դեսպանատանը՝ ի պատիվ ազգային պատանեկան վեհաժողովի մասնակիցների
Այս բաժնից
1018 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1027 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք