1878 դիտում
22:24 30-07-2019
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի պատվիրակության
Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ Դաշնային խորհրդարանում, հուլիսի 30-ին Արցախի Հանրապետության պատվիրակության պատվին Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ պատգամավորներ Թրենտ Զիմերմանի և Ջոել Ֆիթցգիբոնի կողմից կազմակերպվել է ընդունելություն։ Միջոցառմանը մասնակցել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ութ մշտական հանձնաժողովների նախագահներ և նախարարներ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, պատգամավորներ Թրենտ Զիմերմանը և Ջոել Ֆիթցգիբոնը ողջունել են Արցախի Հանրապետության պատվիրակության այցը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կստեղծի ապագայում Ավստրալիայի և Արցախի միջև կապերի խորացմանը, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով։
Պատասխան խոսքում արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել Դաշնային խորհրդարանում կազմակերպված նման ջերմ ընդունելության համար և ներկայացրել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներում արձանագրված արդյունքներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմական ու իրավական ասպեկտներին և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշմանը։
Ընդունելության ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը անդրադարձ են կատարել Արցախի և Ավստրալիայի միջև տարբեր մակարդակներով համագործակցության զարգացման հնարավորություններին։
Նմանատիպ նյութեր
2380 դիտում
17:06 01-11-2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի պատվիրակության
Այս բաժնից
1003 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
649 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
673 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին