Ռուս հոկեյիստը մրցավարին գանգուղեղային վնասվածք է հասցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
KHL-ի առաջնությունում Յարոսլավի «Լոկոմոտիվի» հարձակվող Արթուր Կայումովը ֆիննական «Յոկերիտի» հետ խաղում հեռացվել է սահադաշտից, երբ հարվածել է հանդիպման մրցավարին:
Երրորդ խաղակեսում ուժային հնարք կիրառելուց հետո Կայումովը հարվածել է հյուրերի խաղացող Յեսպեր Յենսենին, որից հետո սահադաշտում ծեծկռտուք է սկսվել:
Ծեծկռտուքի ժամանակ Կայումովը փորձել է հարվածել մրցակցի հոկեյիստին, սակայն պատահաբար բռունցքով հարվածել է մրցավարին, ինչի համար մինչև խաղի վերջը հեռացվել է:
Բելառուս մրցավար Իվան Դեդյուլյան հիվանդանոց է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով: