211652_close_icon
views-count2286 դիտում article-date 13:29 11-11-2016

Ելիսեյան պալատ է ուղարկվել նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի բանաձևը

Ֆրանսիայի խորհրդարանի 79 անդամների կողմից ստորագրվել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին պաշտոնազրկելու մասին բանաձևը և ուղարկվել այն Ելիսեյան պալատ՝ գործադիր մարմնին։ Ինչպես հաղորդում է Le Monde-ն, փաստաթուղթը Ելիսեյան պալատին է հանձնել Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնեն։ Հանրապետականների խոսքով՝ նախաձեռնությունը իրականացվում է պետական գաղտնիքների պահպանման հարցում Օլանդի կողմից թույլ տրված բազմաթիվ սխալների հիման վրա։ Ավելի վաղ Cevipof վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները ցույց էին տվել, որ Ֆրանսիայի քաղաքացիների միայն 4%-ն է գոհ Օլանդի վարած քաղաքականությունից։

Նմանատիպ նյութեր