Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/970854/]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։