211652_close_icon
views-count28320 դիտում article-date 21:48 29-10-2019

Մութ ամպեր՝ Սևանի նախկին քաղաքապետի գլխին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն տեղեկություններ են փոխանցվել, որ Սևան քաղաքի բնակիչ՝ 55-ամյա Գևորգ Մալխասյանը, Սևանի քաղաքապետ աշխատելու տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2004 թվականին Սևան քաղաքի Գագարին թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով օտարել է իր մտերիմ Յուրի Ավանեսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դրա արդյունքում նախկին քաղաքապետը պետությանը պատճառել է շուրջ 7 մլն դրամի վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Յու. Ավետիսյանի ամբողջական տվյալները և նրա կապը նախկին քաղաքապետի հետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր