211652_close_icon
views-count76185 դիտում article-date 12:51 29-10-2019

Արտակարգ իրավիճակ Երևանի Հանրապետության հրապարակին հարակից «Հայաթ Փլեյս» հյուրանոցային համալիրում. ժամանել են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի մեծ թվով ծառայողներ սահմանազատել են Հանրապետության հրակապարակի հարևանությամբ՝ Վազգեն Սարգսյան 26 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային համալիրի տարածքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոցային համալիրի ղեկավար կազմը էլեկտրոնային նամակ է ստացել, որում գրված է եղել, որ շենքում ռումբ է դրված, ինչից հետո տեղեկութունը փոխանցվել է իրավապահ մարմիններին, ովքեր էլ ժամանել են: Այս պահին շենքի ներսում աշխատանքներ են կատարում Արտակարգ իրավիճակների նախարարութան հրշեջ-փրկարարները, ոստիկանության սակրավորներն ու կինոլոգները: Կատարվել է տարհանում: Տեղում են նաև ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 08 բժիշկների հերթապահ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր