Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 19-ամյա աղջկան առևանգելուց հետո 25-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ՝ հոկտեմբերի  28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ե.-ն  իր վարած Opel մակնիշի 36 NO 865 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի  Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի աջակողմյան պատնեշին:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Ե.-ն, նրա ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Ղ.-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ,19-ամյա Գալյա Ն.-ն մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ  վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վիրավորներից  2-ին հիվանդանոց  է ուղեկցել Է. Սուսլիյանը և օպերատիվ են  գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի  մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
 Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ վիրավորներից Գալյա Ն.-ին, հավանաբար, առևանգել են ամուսնության նպատակով, իսկ այդ առևանգման փաստով Գեղարքունիքի մարզի դատախազի հանձնարարականով ոստիկանության Գավառի բաժնում առանձին նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
                                            
                    
                                            
                        
            

