211652_close_icon
views-count93229 դիտում article-date 21:49 24-10-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 26-ամյա տղան 13-ամյա աղջնակին BMW-ով առևանգելուց հետո վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի իր տան բակից 13 տարեկան աղջկան կարմիր գույնի ավտոմեքենայով փախցրել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի 36 AG 658 համարանիշի ավտոմեքենան է, որով առևանգել են նույն գյուղի Էջմիածին փողոցի թիվ 30 տան բնակիչ՝ 13-ամյա Ն. Խ-ին։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարգսյանը, Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են, որ երեխային առևանգել է 26-ամյա Արթուր Դ-ն՝ իր ընկերոջ՝ 24-ամյա Ռաֆայել Հ-ի հետ։ Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ BMW-ն վարել է Ռաֆայել Հ-ն, ով նույն օրը Առատան գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր