BMW-ն առևանգելուց հետո, տղամարդը փորձում է փախուստի դիմել. տեսանյութ
                        Տեսանյութում Լոս Անջելեսում ոստիկանական ուղղաթիռը հետապնդում է սքեյթբորդիստ մի տղամարդու, ով առևանգել էր BMW մակնիշի ավտոմեքենան և մեծ արագությամբ ընթանում էր մայրուղով: Անհաջող շրջադարձից հետո, նա մեքենայով բախվում է դիմացի մեքենային և դուրս գալով սրահից՝  վազելով փախուստի դիմում:
 Սքեյթբորդիստին կանգնեցնում է ՝ այդ պահին մոտակայքով ընթացող բեռնատար պիկապի վարորդ Լոու Փիզարոն, ով ավելի ուշ՝ Eyewitness News հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ նա փորձել էր օգնել ոստիկաններին և արել է այն, ինչ կարողացել է:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


