Դոնալդ Թրամփը չի բացառել ալ-Բաղդադիի ոչնչացման տեսանյութի որոշ կադրերի հրապարակումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր վարչակազմը ներկա պահին քննարկում է Սիրիայում ամերիկյան զորքի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու-Բաքր ալ-Բաղդադիի դեմ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138943/]օպերացիայի [/url]տեսագրության որոշ հատվածի հրապարակման հարցը։
Այդ մասին հայտնում է kp.ru կայքը։
«Որոշ կադրեր մենք կարող ենք հրապարակել»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ-ի ղեկավարը նաև նշել է, որ նախորդ հանգստյան օրերը ԱՄՆ-ի համար կարելի է հրաշալի անվանել. «Մենք բռնեցինք նրան, ով պետք է վաղուց բռնված լիներ»։
Իսկ ամերիկյան հետախուզության կատարած աշխատանքը Թրամփը փայլուն է որակել։