Ոստիկանները գրպանահատին բռնեցին դեպքից րոպեներ անց․ գողոնը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 26-ին Երևանի Ազատության պողոտայում հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի տղամարդու։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ բերման ենթարկվելուց րոպեներ առաջ երթուղային ավտոբուսում մի թոշակառու կնոջ պայուսակից գողություն է արել։ Հափշտակված փաստաթղթերն ու փողը հայտնաբերվել ու առգրավվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]