211652_close_icon
views-count1350 դիտում article-date 20:44 04-10-2019

Ոստիկանները դեպքից երկու ժամ անց գրպանահատին բերման ենթարկեցին ու հայտնաբերեցին գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 3-ի գիշերը մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը։ Հաղորդումից ընդամենը երկու ժամ անց գրպանահատությունը բացահայտվեց։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Նույն օրը ժամը 23․30-ի սահմաններում Երևանի 43-ամյա բնակիչը Հանրապետության հրապարակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների արդյունքում նույնիսկ չէր հասցրել գողոնն իրացնել։ Բջջային հեռախոսը հայտնաբերվել ու վերադարձվել է տուժողին։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր