Ակնհայտ է, որ այս տարի 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու. Վարչապետ. News.am
[url=https://news.am/arm/news/541206.html?fbclid=IwAR2v_E6zZGukvD6SyFEDbUMEzL366QnR8eUXC4djN0GBn99agw3vByEQRmk]News.am[/url]-ը գրում է. Այս տարվա 10 ամիսներով ունենք 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, չնայած գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու այս տարի, բայց ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս, չնայած ԿԲ-ն 6,9 տոկոս է գնահատում տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը բոլորը վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականներ՝ բարձրացման միտումով: Այսինքն նախկինում իրենց արած կանխատեսումները փոխել են պլյուսով»,-ասաց վարչապետը:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/541206.html?fbclid=IwAR2v_E6zZGukvD6SyFEDbUMEzL366QnR8eUXC4djN0GBn99agw3vByEQRmk]այստեղ[/url]