Հանրապետությունում այս տարի նկատվում է սպանության դեպքերի թվի նվազում և կա այդ հանցատեսակի բացահայտման աճ. դեպքերի 80 տոկոսին անդրադարձել է SHAMSHYAN.com-ը՝ ներկայացնելով ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր
Երբ Հանրապետությունում տեղի է ունենում աղմկահարույց հանցագործություն, հիմնականում՝ սպանություն կամ սպանության փորձ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր շտապում են հայտարարել, թե հանրապետությունում ավելացել է սպանությունների թիվը և ներկայացնում են տվյալներ, որոնք կարճ ժամանակ անց հերքվում են:
Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների և սպանության փորձի մասին բազմաթիվ հրապարակումներ են կատարվել SHAMSHYAN.com-ում ու առանց ինքնագովազդով զբաղվելու՝ հենց դեպքի վայրից:
Այս տարի նույնպես տեղի են ունեցել սպանություններ ու սպանության փորձեր, և այդ դեպքերի գրեթե 80 տոկոսին SHAMSHYAN.com-ը անդրադարձել է՝ ներկայացնելով ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ:
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Հանրապետությունում սպանությւոնների աճ կա: Դիմեցինք ՀՀ ներքին գործերի նախարարություն, որտեղից ստացանք պատասխան, որը ներկայացնում ենք ստորև.
Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ Նույն ժամանակահատվածում նվազել են հրազենով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործություները 2025-ին՝ 93, 2024-ին՝ 100 դեպք։
Իրական սպանություններ – Նշվածի մեջ ներառված չեն ինքնասպանությունների, հանկարծամահությունների, դժբախտ պատահարների, նախկին տարիներին կատարված և ներկայումս հայտնաբերված դեպքերը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։