2993 դիտում
23:37 25-10-2019
Պարոն Մնացականյան, երբեւէ ստիպված եղե՞լ եք «կռուտիտ լինել» եւ ամաչել Ձեր երկրի ղեկավարի ավանտյուրաներից. Միհրան Հակոբյան
BBC-ի լրագրողի ԱԳ նախարար Զորհրաբ Մնացականյանին տրված հարցերը` կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ արցախյան հիմնահարց, տոնայնության եւ հեգնանքի խորության համատեքստում ոչ այլ ինչ են, եթե ոչ բացահայտ ծաղր ու գնահատական Հայաստանում հաստատված ռեժիմի գործունեությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Գոնե հիմա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հասկանու՞մ է, որ պողոսների վարչապետի ներքին ու արտաքին քաղաքական շիլա-շփոթն աննկատ չի մնում աշխարհում: BBC-ի լրագրողի Զ. Մնացականյանին տրված հարցերը` կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ արցախյան հիմնահարց, տոնայնության եւ հեգնանքի խորության համատեքստում ոչ այլ ինչ են, եթե ոչ բացահայտ ծաղր ու գնահատական Հայաստանում հաստատված ռեժիմի գործունեությանը: Պարոն Մնացականյան, Ձեզ դու՞ր է գալիս, երբ բրիտանացի լրագրողը հեգնում է` 2018-ին հեղափոխություն եք արել, բայց Ռուստամ Բադասյանի ստեղծած հակակոռուպցիոն մարմինը 2021-ից է բացահայտելու եւ ուսումնասիրելու կոռուպցիոն դեպքերը: Ձեզ դու՞ր է գալիս, երբ հարցնում են` պողոսների վարչապետը վերջապես ի՞նչ պատկերացում ունի բանակցային գործընթացում: Ձեզ դու՞ր է գալիս, որ հարցնում են` նախկին իշխանությունների օրոք դիվանագետ եք եղել, ո՞նց հայտնվեցիք «նոր» Հայաստանում, ձեր ի՞նչն է նոր: Հեգնանքը նկատեցի՞ք...
Ըստ էության, սա ուղիղ գնահատական է պողոսապետության ղեկավարի եփած ճաշին: Սա այն գնահատականն է, ինչ Փաշինյանի ընտանիքապետությունը վաստակել է ու համառորեն կարծել, թե իրենց երեսպաշտության մասին տեղյակ չեն աշխարհում: Ինչ վերաբերվում է ԱԳ նախարարին, ապա մի հարց կա, որ պետք է պերմանենտ հնչեցնել. պարոն Մնացականյան, Հայաստանի նախկին երեք իշխանությունների օրոք դիվանագիտական պաշտոններ եք զբաղեցրել, Հայաստան եք ներկայացրել, Հայաստանի անունից տարատեսակ հարցերի եք պատասխանել: Սկսած 1991թ.-ից, երբեւէ ստիպված եղե՞լ եք այսչափ «կռուտիտ լինել» ու այսչափ ամաչել Ձեր ներկայացրած երկրի ղեկավարի ավանտյուրաներից»:
Նմանատիպ նյութեր
7926 դիտում
10:04 10-12-2016
Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է «կռուտիտ» լինել. «Ժամանակ»
1452 դիտում
14:17 11-06-2020
Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված. Սասուն Միքայելյան
Այս բաժնից
802 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ
487 դիտում
18:29 06-02-2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա
520 դիտում
18:04 06-02-2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ