211652_close_icon

Մեծ Բրիտանիայում 39 մարդկանց սպանության մեջ կասկածվող կնոջ և տղամարդու

views-count1229 դիտում article-date 22:06 25-10-2019
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը զանգվածային սպանության մեջ կասկածվող 2 անձանց է ձերբակալվել, հաղորդում է Tass գործակալությունը։ Նշվում է, որ Ուոորինգթոնում ձերբակալվել են 38-ամյա և տղամարդ։ Հոկտեմբերի 23-ին Էսսեքս քաղաքում հայտնաբերվել էր 39 մարդու դի։ Ձերբակալված զույգը մեղադրվում է զանգվածային սպանություն կազմակերպելու վերաբերյալ համաձայնության և մարդկանց սահմանն անցկացնելու փորձի մեջ։ Մինչ այդ, ձերբակալվել է բեռնատարի սեփականատերը։ Բեռնատարը հոկտեմբերի 15-ին կանգնեցվել է ոստիկանության կողմից։ Այն 1 օր առաջ վարձակալել էր հյուսիսիռլանդական Global Trailer Rentals ընկերությունը։ Բոլոր մահացածները Չինաստանի քաղաքացիներ էին։

Նմանատիպ նյութեր