76856 դիտում
11:34 24-06-2021
Հայաստան վերադարձած ու ավտոներկրմամբ զբաղվող 37-ամյա տղամարդու դաժան սպանության մեջ կասկածվող, ավտովերանորոգմամբ զբաղվող 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է կամավոր ներկայացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Պետրոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հունիսի 14-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանն այսօր կամ վաղը միջնորդություն է ներկայացնելու Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը վերահաստատի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը հունիսի 11-ին միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Պ-ի նկատմամբ։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նա կասկածվում էր առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ։ Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննիչի միջնորդությունը և կայացրել էր որոշում՝ Նարեկ Պ-ի նկատմամբ, այն է՝ վերջինս որպես հետախուզվող, որոնվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։ Նա կասկածվում էր Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վահագն Մ-ին սպանելու մեջ։
Վահագն Մ-ն 2020 թվականի նոյեմբերի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա զբաղվում էր ավտոմեքենաների ներկրմամբ և վերջերս էր արտասահմանից վերադարձել Հայաստան, իսկ կասկածյալ Նարեկ Պ-ն զբաղվում էր ավտոմեքենաների վերանորոգմամբ։
Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները այդ սպանությունը բացահայտելու ուղղությամբ կատարել էին նախ՝ որոնողական, ապա՝ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել էր սպանվածի դին, իսկ այնուհետև պարզվել էր սպանության կասկածյալի ինքնությունը։
Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նարեկ Պ-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Սպանության մեջ կասկածվող 25-ամյա Նարեկ Պ-ն է
Քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանն է
Դատավոր Գոռ Շահբազյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+