10862 դիտում
14:25 17-10-2014
Չի բացառվում, որ առաջիկայում ազատության մեջ հայտնվի Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության մեջ կասկածվող Իսրայել Սարգսյանը՝ «Իսոն»
Չի բացառվում, որ առաջիկայում ազատության մեջ հայտնվի նաեւ քրեական «հեղինակություն» Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ Իսրայել Սարգսյանը՝ Իսոն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայել Սաֆարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:
«Մենք սպասում ենք, որ Իսրայել Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, քանի որ նա անմեղ է: Հիմա նախաքննության գաղտնիության խնդիր ունենք եւ չեմ կարող ավելին ասել՝ գործի հետ կապված փաստեր հրապարակել: Բայց եթե ինչ-որ բան ասում եմ, ուրեմն պետք է ձեռքիս տակ ինչ-որ բաներ ունենամ: Հայտարարություններ հենց այնպես չի կարելի անել»,- նկատեց փաստաբանը:
Դիտարկմանը, թե ճի՞շտ հասկացանք, որ առաջիկայում կլսենք նաեւ Իսրայել Սարգսյանի ազատ արձակման մասին, արձագանքեց. «Համենայնդեպս, մենք նման սպասումներ ունենք»:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մի քանի փորձաքննության եզրակացություններ արդեն պատրաստ են: Ավելին, այդ փորձաքննության արդյունքներով՝ սպանության մեջ մեղադրվող «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի մեղքը չի ապացուցվում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Իսրայել Սաֆարյանի նախկին փաստաբան Գայանե Գալոյանը: «Այդ փորձաքննական եզրակացություններով ի վնաս իմ պաշտպանյալի ոչինչ չկա: Նրա մեղքը հիմնավորող ոչինչ չկա: Սակայն նախաքննական գաղտնիությունից ելնելով` ավելին ասել չեմ կարող»,- ասել էր Գ. Գալոյանը:
Հիշեցնենք, որ սույն գործով ձերբակալվել է նաեւ Տիգրան Ասատրյանի` Արթուր Սաֆարյանի աղջիկների կնքահայրը, իսկ Մովսես Ներսիսյանն անհետ կորած է: Նախաքննական մարմինը թեեւ հայտնել էր, որ նրան Տիգրան Ասատրյանը սպանել է եւ դին նետել Քանաքեռավանի կոյուղին, սակայն անգամ նրա դին մինչեւ այսօր չի հայտնաբերվել, իսկ պաշտպանական կողմը համոզված է, որ նա ողջ է:
Հոկտեմբերի 8-ին էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հայտնել էր, որ քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր ՝ Արթուր Սաֆարյանի սպանության տեղեկությունը թաքցնող, Տիգրան Ասատրյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Ասատրյանի բնակության վայրից օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել և առգրավել էր «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք: Քրեակատարողական հիմնարկում անակնկալի էին եկել, որ առանց որևէ հիմնավորման, սպանությունից ընդամենը ընդամենը 9 ամիս անց, Տ. Ասատրյանը ազատ է արձակվում մինչդեռ միայն այդ քանակությամբ զենք-զինամթերքի առգրավվման դեպքում բոլոր մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով՝ նրան պետք է ազատազրկեին նվազագույնը 3 տարով:
Նմանատիպ նյութեր
11720 դիտում
23:04 08-10-2014
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը թաքցնողը ազատ է արձակվել
7009 դիտում
08:43 11-02-2014
Ի՞նչ կապ կա քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության և 1 տոննա հերոինի միջև. ՀԺ
14707 դիտում
17:09 15-03-2014
Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի գործը դուրս է եկել բնականոն ընթացքից
Այս բաժնից
862 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1315 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան