211652_close_icon
views-count70906 դիտում article-date 10:04 25-10-2019

Արտակարգ դեպք Երևանում. 35–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև բախվել կայանված Ford-ին. վիրավորները ճանապարհին կատարում էին գծանշումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթ –ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վարուժան Վ.-ն իր վարած Mercedes մակնիշի 001 AA 09 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի 24 հասցեի՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford մակնիշի 12 QQ 100 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է. Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների և Ford-ի վարորդի ինքնությունը: Դեպիք վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները աշխատում էին «Գծանշում» ՊՈԱԿ-ում և իրենց գործընկերների հետ նշված հատվածում երթևեկությունը կարգավորող նշաններ էին տեղադրում և կատարում գծանշման աշխատանքներ, իսկ բախման հետևանքով հատուկ սարքավորման մեջ լցված ներկը հարվածից լցվել էր աշխատակիցների վրա, այդ թվում՝ դեմքներին: Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր