211652_close_icon
views-count3839 դիտում article-date 20:57 24-10-2019

Երիտասարդը կրակել է մի կնոջ ավտոմեքենային․ ոստիկանները նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 34 բակում կայանված մեքենաներից մեկը դիտավորությամբ վնասել են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» ապակիներին կրակել են։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները թարմ հետքերով պարզելու ուղղությամբ։ Հաղորդումից մի քանի ժամ անց՝ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Ավանի Աճառյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա երիտասարդը խոսոտավանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին նաև ատրճանակը։ Այն առգրավվեց՝ փորձաքննության ուղարկվելու համար։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր