211652_close_icon
views-count2003 դիտում article-date 18:22 02-05-2019

Երիտասարդը օդ է կրակել. ոստիկանները նրան բերման են ենթարկել

Մայիսի 1-ին, ժամը 22.30-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները նկատելով, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ մի քաղաքացի դեպի օդ կրակոց է արձակել, անմիջապես միջոցներ են ձեռնարկել խուլիգանության դեպքը կանխելու ուղղությամբ: Մեկնած ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը ժամը 22.45-ին նշված վայրից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1996 թ. ծնված Արմեն Խ.-ին՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Նրա անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակ, ինչի վերաբերյալ վերջինս հայտնել է, թե այն գնել է մոտ մեկ տարի առաջ ՌԴ Մոսկվա քաղաքում: Արմեն Խ.-ն բացատրություն է տվել, որ զանգահարել է հորը, ով զբաղվում է մասնավոր տաքսի ծառայություն մատուցելով, և զգալով, որ նա գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում, անհանգստացած եկել է նշված վայր, որտեղ նկատել է հոր շուրջը խմբված անձանց և ենթադրելով, որ հոր հետ վիճաբանում են, 1 անգամ օդ կրակոց է արձակել: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր