211652_close_icon
views-count1945 դիտում article-date 23:53 24-10-2019

Արմավիրի, Կումայրիի և Եղեգնաձորի բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 23-ին տարածքային երեք ստորաբաժանումում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արմավիր քաղաքում ապրող 52-ամյա մի կին ոստիկանության Արմավիրի բաժին է բերել ականանետի արկեր, ականանետի ականի պայթուցիչներ, հակատանկային նռնակներ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի 60-ից ավելի փամփուշ։ Կնոջ հայտնածով՝ դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։ Գյումրում ապրող 61-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Կումայրիի բաժին է բերել առանց գործարանային համարի ակոսափող հրազեն։ Տղամարդու հայտնածով՝ «ՏՕԶ»-ը գտել է տան տանիքը մաքրելիս։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին եկած 51-ամյա տղամարդն էլ, որը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնել է գործարանային համարով ձեռքի հակատանկային նռնականետ։ Նրա հայտնածով՝ այն գտել է առանձանատան տանիքը մաքրելիս։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր