Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 36-ամյա վարորդի Nissan-ն ու 57-ամյա վարորդի Opel-ը. հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Տավուշի մարզի  Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 30-ամյա Մուշեղ Հայրապետյանի վարած Nissan մակնիշի 018 VP 18 համարանիշնի և Երևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Պետիկ Պետրոսյանի վարած Opel  մակնիշի  35 PD 552 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Opel-ի վարորդ Պ. Պետրոսյանը,  նրա ուղևոր,  25-ամյա Գագիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի,  դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի  տեսուչ Հ. Ապրիկյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում: 
 Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Opel-ի վարորդն ու ուղևորը հայր և որդի են, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ճանապարհաշինարարական «Կապավոր» ՍՊԸ-ում՝որպես աշղեկ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 Լուսանկարները՝  Էդիկ Սիմոնյանի
                                            
                    
                                            
                        
            

