211652_close_icon
views-count53906 դիտում article-date 13:22 29-04-2019

«Կասկադյորական» ավտովթար Արարատի մարզում. 35-ամյա վարորդը Nissan XТrail-ով բախվել է «09»-ին, այնուհետև՝ խանութի պատին ու պատուհաններին և կողաշրջվել. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նշան Հարությունյանը իր վարած Nissan X Trail մակնիշի 35 MC 908 համարանիշի ավտոմեքենայով Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու սկզբնամասում բախվել է Մխչյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտուշ Գյուլամիրյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 QՍ 898 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև առաջ է ընթացել, բախվել նույն վայրում գործող Մրգավետ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 42-ամյա Արամ Գևորգյանին պատկանող խանութ-սրահի պատին, պատուհաններին և կողաշրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդ Ն. Հարությունյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 57-ամյա Կարապետ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին, ովքեր հայր ու որդի են, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր