13542 դիտում
23:33 23-10-2019
Lexus-ը ցուցադրել է ապագայի էլեկտրամեքենայի կոնցեպտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Պրեմիում» դասի մեքենաներ արտադրող Lexus ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է LF-30 Electrified ապագայի էլեկտրամեքենայի նախատիպը, հայտնում է Корреспондент-ը։
Կոնցեպտային մեքենայի նոր մոդելն առանձնանում է թափքի արտասովոր դիզայնով: Տանիքն ամբողջությամբ ապակեպատ է, իսկ դռները բացվում են ոչ սովորական եղանակով, այլ դեպի վեր:
Ավտոմեքենայի լուսավորությամբ հնարավոր է իմանալ, թե ով է այն վարում՝ վարորդը, թե ավտոպիլոտ համակարգը:
Սրահում 4 նստելատեղ է տեղադրված՝ անհատական մոնիտորով: Վարորդի էկրանը համալրված է ժեստերի ճանաչման համակարգով, որոնք նախատեսված են մեքենան կառավարելու տարբեր գործառույթների համար:
Lexus LF-30-ը զինվել է 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և անիվներում ներկառուցված շարժիչներով: Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա 500 կմ տարածություն անցնել:
Նշվում է, որ սերիական արտադրության նորագույն մոդելը չի ներկայացվի: Կոնցեպտային մեքենայի որոշ դիզայներական տարրեր կկիրառվեն ճապոնական ապրանքանիշի նոր էլեկտրամեքենաներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
14093 դիտում
13:48 24-10-2019
Տոկիոյում ցուցադրել են ապագայի ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2293 դիտում
11:10 30-05-2018
Նախորդ կառավարության որդեգրած զարգացման կոնցեպտը պահպանվել է, դա ճշմարիտ ճանապարհ է. Ա. Ջանջուղազյան. Tert.am
10468 դիտում
16:33 29-07-2019
Հայբիզնեսբանկի մասնաճյուղերի նոր կոնցեպտը
Այս բաժնից
1579 դիտում
19:36 16-03-2024
Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում
2182 դիտում
19:54 14-03-2024
Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Երկերի ժողովածուի» հինգերորդ հատորը՝ «Խոստովանություն»