2111 դիտում
22:26 23-10-2019
Վերին Գետաշենում իրականացվում է սուբվենցիոն երկու ծրագիր
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է երկու թաղամասերի 5 փողոց եւ կառուցվում ոռոգման ջրատարի ներքին ցանց:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: Ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում 2 թաղամասերի 5 փողոցներում՝ 1200 գծամետր երկարությամբ եւ 6200 քառակուսի մետր մակերեսով:
Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 480 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց 2477 գծամետր երկարությամբ: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 33 միլիոն 123 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ:
«Ասֆալտապատվող ճանապարհների եզրերի ջրահեռացման համակարգերն էլ եթե հաշվենք, որտեղ տեղադրվել եւ վերատեղադրվել է 510 գծամետր կիսախողովակ, ապա ստացվում է, որ համայնքում կառուցվող ոռոգման ներքին ցանցի երկարությունը հասնում է 3 կիլոմետրի: Այն մի կողմից կրճատելու է ջրի կորուստները, մյուս կողմից՝ պաշտպանում միջհամայնքային ճանապարհները քայքայումից: Համայնքի անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետին՝ համայնքի համար կենսական կարեւորության այս ծրագրերը իրականացնելու համար: Այդ 5 փողոցներն իրենց գոյության ընթացքում առաջին անգամ են ասֆալտապատվում, ու պատկերացրեք մեր համայնքի բնակիչների ուրախ տրամադրությունը, որ այսուհետ քայլելու կամ երթեւեկելու են բարեկարգ փողոցներով»,-ներկայացրեց Տիգրան Մուրադյանը: Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Վերին Գետաշեն համայնքում՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:
Նմանատիպ նյութեր
1622 դիտում
16:16 20-08-2019
Ներքին Գետաշենում սուբվենցիոն ծրագրով կառուցվում են խմելու եւ ոռոգման ջրատարներ
23198 դիտում
20:25 03-12-2016
Վերին Գետաշենում նշեցին մայիսի 3-ին զոհված Իգոր Հակոբյանի ծննդյան 20-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3074 դիտում
16:38 23-05-2020
Վերին Գետաշենում կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց
Այս բաժնից
856 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
523 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
700 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը