3074 դիտում
16:38 23-05-2020
Վերին Գետաշենում կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ 2100 գծամետր երկարությամբ: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն 635 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 29 միլիոն 845 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 12 միլիոն 790 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը:
Վերին Գետշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի հավաստմամբ՝ ոռոգման համակարգը կառուցվելու է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով:
Շինարարական աշխատանքների համար մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունն արդեն հայտնի է, որի հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր: «Գյուղի 13 թաղամասերում գործում են հողե առուներ, որոնցում ջրի կորուստը շատ մեծ է:
Կառուցվող համակարգը նվազագույնի կհասցնի այդ կորուստները, միաժամանակ ջուրը սպառողներին կհասնի արագ ու ժամանակին: Կարվի հնարավորը, որպեսզի համակարգը շահագործման պատրաստ լինի ոռոգման շրջանի մեկնարկից:
Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
16:16 20-08-2019
Ներքին Գետաշենում սուբվենցիոն ծրագրով կառուցվում են խմելու եւ ոռոգման ջրատարներ
23195 դիտում
20:25 03-12-2016
Վերին Գետաշենում նշեցին մայիսի 3-ին զոհված Իգոր Հակոբյանի ծննդյան 20-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2105 դիտում
22:26 23-10-2019
Վերին Գետաշենում իրականացվում է սուբվենցիոն երկու ծրագիր
Այս բաժնից
739 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
832 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
673 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը