2929 դիտում
23:10 23-10-2019
Բուխարեստում անցկացվել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումը
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Ռումինահայոց միության նախաձեռնությամբ Ռումինիայի ակադեմիայում կազմակերպված «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումին:
Այս մասին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով նաև ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռումինահայ համայնքին հղած ուղերձը։
Ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Տրանսիլվանիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի համալսարանում գործող Հայագիտության ինստիտուտի տնօրեն Թյուդոր Սալաջյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինահայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Բուխարեստի համալսարանի դասական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Ֆրանցիսկա Բալտաչեանուն, Ռումինիայի Ակադեմիայի Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն դոկտոր Անդրեյ Տիմոտինը և պատմաբան Անդրեյ Դանիել Գեորգեն:
Բանախոսները ներկայացրել են հայոց լեզվի ու հայկական մշակույթի առանձնահատկությունները և հիմնական արժեքները, ինչպես նաև ռումինահայ համայնքի պատմությունն ու կարգավիճակը:
Միջոցառման շրջանակներում բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներ ու մանրանկարներ, ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գրադարանում պահվող որոշ արխիվային փաստաթղթեր և հայերեն ձեռագրեր:
Նմանատիպ նյութեր
750 դիտում
11:53 25-05-2015
Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում
1556 դիտում
20:27 13-02-2014
Հայոց այբուբենի գաղտնի կոդերը. տեսանյութ
Այս բաժնից
571 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
874 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1879 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է