1840 դիտում
11:13 23-10-2019
«Իմ քայլը» խմբակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում, ու դա կապված է այն հանգամանքի հետ, որ խմբակցությունում ընդամենը մի քանի հոգու դիրքորոշումն է ի գիտություն ընդունվում, իսկ մնացածը լսողի դերում են, ինչի համար էլ շատ պատգամավորներ նիստերին չեն մասնակցում:
Խմբակցության որոշ պատգամավորներ էլ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, թե խմբակցության նիստերին հիմնականում որոշումներ չեն կայացվում, ինչի համար վերջին ժամանակահատվածում խուսափում են ուղղակի ժամանակ ծախսել ու ներկա գտնվել նիստերին: Իսկ գաղտնիք չէ, որ սկզբնական շրջանում խմբակցության գրեթե բոլոր նիստերին պատգամավորներն ամբողջ կազմով էին ներկա լինում: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
790 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա
928 դիտում
09:23 08-06-2023
Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նիստերին չի մասնակցում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
865 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»